Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանի դեսպանը հասկացել է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Zdislav-Rachinski06

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ոչինչ չի կարող ասել, թե Հայաստանին ինչ կտա Եվրասիական միությանն անդամակցելը։ Նա միայն բաց տեղեկատվությանն է տիրապետում, որ հուլիսի մեկից Հայաստանը միանալու է այն պետություններին, որոնք կազմելու են Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին «Ա1+»-ին անձամբ հայտնեց Լեհաստանի դեսպանը։ Ինչ վերաբերում է Աստանայում քննարկված տարբերակին՝ Հայաստանի միացումը Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, ապա դեսպանն օրինակ բերեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը, որի մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը չի արծարծվել, բացի այն ձեւերից, որոնց մասին նախկինում խոսվել է։ «Քանի որ ինձ հայտնի չեն Եվրասիական միության փաստաթղթերը, ուստի ինձ դժվար է խոսել դրա մասին։ Հայաստանի եւ Ղարաբաղի մտածողության մեջ Ղարաբաղը հանդես է գալիս իբրեւ առանձին պետություն։ Սերժ Սարգսյանն այդ մասին հստակ եւ պարզ արտահայտվել է, որ Հայաստանը Հայաստան է, Ղարաբաղը՝ Ղարաբաղ։ Ես այդպես եմ հասկացել»,-եզրափակեց դեսպանը։