Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորի հարցը կքննվի այսօր. Փաստինֆո

Քաղաքականություն
shmays

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում որոշում կկայացնի ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», չորս լրագրողների դիմումի վերաբերյալ: Դիմումի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակված ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա: Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Ավելին՝ այստեղ