Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստը վարել է Տեր-Պետրոսյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
308be388e61e132e62f109e1098b1528

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հանրապետական խորհուրդը հաստատել է կուսակցության 2013թ. միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը: Վարչությունը հաստատել է 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Որոշում է կայացվել կուսակցության՝ քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման և առողջապության ու սոցիալական հարցերի հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ: Հանրապետական խորհուրդը և վարչությունը քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները: Տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական իրավիճակի քննարկում: