Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճանաչենք մշակույթները հեքիաթներով»

Հասարակություն
70d3a55126ad47a3ce8697d9612cbd61

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժ 16.00–18.00 Երևան քաղաքի,Անգլիական այգում տեղի կունենա «Ճանաչենք մշակույթները հեքիաթներով» փառատոնը: Փառատոնի նպատակն է հայ մանուկներին ներկայացնել տարբեր ազգերի՝ մասնավորապես ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների (լեհական, հունական, գերմանական, եզդիական, քրդական, ռուսական, բելոռուսական, հրեական, ասորական, վրացական, ուկրաինական), և իհարկե հայկական հեքիաթները, և դրանց միջոցով ծանոթացնել տվյալ ազգի մշակույթին, ազգային ավանդույթներին և առանձնահատկություններին: Փառատոնն իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում: CAUCULT-ը միջազգային, միջմշակութային ծրագիր է, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ: