Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրանուշ Հակոբյանի առաջարկը հակասահմանադրական է» (տեսանյութ)

Հասարակություն
zinapartutyun

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերջերս դիմել է ՀՀ կառավարությանը՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայերի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցով։ Այս նախագիծը սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազըճյանը հակասահմանադրական է համարում. «Սա ստորություն է մի կողմից սփյուռքահայերի նկատմամբ, մյուս կողմից՝ պետության»։ Նրա խոսքով՝ արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, օրենքում չպետք է բացառություններ լինեն. «Սա խախտում է ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը և ՀՀ Սահմանադրությունը։ Հրանուշ Հակոբյանը իրավաբանական կրթություն ունի, իրավաբանական տարրական օրենքները չգիտի՞։ Այս ձևով խախտում է զինապարտության մասին օրենքը։ Եթե նման բացառությունները շարունակվեն, ովքե՞ր են ծառայելու բանակում»։ Նա ընդգծեց, որ բանակը քանակի խնդիր ունի. «Սփյուռքահայերի համար Հայաստանը չպետք է միայն զբոսաշրջության վայր լինի և ոչ էլ գերեզմանոց, այլ պետք նրանք այստեղ ապրելու և մեռնելու իրավունքին արժանանան»։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյան էլ նշեց, որ ցանկացած որոշում պետք է նախ և առաջ բխի Հայաստանի շահերից։