Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկ Դարչինյանը ժամանել է Մակաո

Սպորտ
sport-darcinyan

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մայիսի 31-ին կմրցի WBA վարկածով կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ճամայկացի Նիկոլաս Ուոլսթերսի հետ։ IBF, IBO, WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնն արդեն ժամանել է Մակաո եւ անմիջականորեն պատրաստվում է մարտին: «Դիտել եմ Ուոլթերսի մենամարտերը: Նա շատ փորձառու է: Բայց ես ավելի ուժեղ եմ: Հուսով եմ, որ կհաղթեմ նրան եւ կրկին Դոնեյրի հետ մենամարտելու հնարավորություն կստանամ»,- ասել է Վիկ Դարչինյանը: Հավելենք, որ Նիկոլաս Ուոլսթերսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մրցամարտ, եւ բոլորում էլ հաղթանակ է տարել։