Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը հիմա գումարի կարիք չունի

Քաղաքականություն
կառեն

Մարդիկ շարունակում են բողոքել դատաիրավական համակարգից: Այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա՝ որքան էլ տարօրինակ թվա, օմբուդսմենի գրասենյակ ամենից ակտիվ դիմում են Լոռու, Սյունիքի մարզերից. «Չգիտեմ՝ ինչով էր դա պայմանավորված, միգուցե այդ մարզերում մենք գրասենյակներ ունենք, դա է պատճառը, որ կա ակտիվության նման բարձր ցուցանիշ»: Օմբուդսմենը հպարտորեն նշեց՝ ի տարբերություն նախորդ տարվա, 2014թ. զրո դրամաշնորհ ցուցանիշ է եղել. «Ես դրա համար շնորհակալ եմ պետությանը, որ այս տարի ինձ թույլ չտվեց զբաղվել դրամահավաքությամբ, քանի որ դա լուծում է նաեւ մեր անկախության հարցը: Երանի ես տասն անգամ ավելի բյուջե ունենայի ու հարյուրապատիկ գործ անեի: Այո, ասում եմ, որ հիմա գումարի խնդիր չունենք, ապահովված ենք, թեեւ ես երբեք չեմ ամաչել ու ասել եմ, որ գումարի խնդիր ունեմ: Հիմա մենք ընդամենը կարիք ունենք օրենսդրական որոշ լիազորությունների ավելացման»: