Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարան է այրվում

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Մայիսի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի 62բ շենքի 6-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրշեջ-փրկարարները ավտոսանդուղքի միջոցով բնակարանից իջեցրել են տարեց բնակչին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.17-ին, մարվել` 11.35-ին: Ըստ նախնական տվյալների` ամբողջությամբ այրվել են հյուրասենյակը և միջանցքը, իսկ խոհանոցը` մասամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ԱԻՆ