Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր թեման՝օրենքի սահմաններում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
a5a1541b30c2d53a2c010084a2382050

Այսօր, ժամը 17:00-ին, «Ա1+»-ի ուղիղ եթերում դիտեք «Ձեր թեման՝օրենքի սահմաններում» հաղորդաշարը։ Քննարկվող թեման երթեւեկությունն է՝այն կանոնակարգողների մասնակցությամբ. ինչն է վարորդներին ստիպում այդքան խախտումներ անել, արդյոք արագաչափերը եւ տեսախցիկները անվտանգության համար են։ Հաղորդման հյուրերն են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Դանիել Իոնիսյանը եւ կինոռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Արշակ Զաքարյանը։ Դարձեք մեր հաղորդումների մասնակիցը՝ ուղարկելով Ձեր հարցերը [email protected] էլհասցեով` զանգահարելով «Ա1+»-ի խմբագրություն՝ 585427 հեռախոսահամարով։ Հետեւեք մեր հաղորդաշարին եւ եղեք իրազեկված՝օրենքը չխախտելու եւ Ձեր իրավունքը պաշտպանելու համար։