A
A
Լեռնային Ղարաբաղի հավաքականի մրցակիցները հայտնի են
Հունիսի 1-ին Շվեդիայում կմեկնարկի չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի անդրանիկ առաջնությունը, որին կմասնակցեն 12 նման երկրների ազգային թիմեր, այդ թվում նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հավաքականը: Թիմերը բաժանվել են 4 ընտրական խմբերի: Լեռնային Ղարաբաղի ընտրանին ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մեն կղզու եւ Զանզիբարի ընտրանիները: Հունիսի 1-ին արցախցիները կհանդիպեն Իռլանդիայի մոտ գտնվող կղզու թիմի հետ, իսկ երկու օր անց կմրցեն չճանաչված աֆրիկյան երկրի ընտրանու հետ: Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն քառորդ եզրափակիչ փուլ: Առաջնության հաղթողը կորոշվի հունիսի 8-ին: