Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր եղանակը կրկին փոփոխական կլինի

Հասարակություն
եղանակ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում ` Մայիսի 28-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին անձրևի հավանականությունը փոքր է: ԱԻՆ