A
A
Հայաստանը հաղթեց ԱՄԷ-ին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղում հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանուն: Շվեյցարական Ժնեւ քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի 2:2: Մեր թիմից աչքի ընկան Լեւոն Հայրապետյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Ընդմիջումից հետո Ռումյան Հովսեփյանն ու նույն Մխիթարյանը երկու գոլ խփեցին եւ առաջ մղեցին Հայաստանի ընտրանուն: ԱՄԷ-ի ֆուտբոլիստները մնացած ժամանակում ընդամենը կրճատեցին խաղի հաշիվը: Այդպիսով, մեր ընտրանին գոլառատ խաղում հաղթանակ տարավ 4:3 հաշվով: Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի մայիսի 31-ին: Այդ օրը մեր հավաքականը ուժերը կչափի աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի ազգային թիմի հետ: