Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բջջային կապը վտանգում է մեղուների կյանքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mexu2

Այս տարի մեղրի քանակը պակաս կլինի։ Ցավով կանխատեսում է մեղվի 25 փեթակ ունեցող Կարինե Ավագյանը։ Պատճառը անկայուն եղանակն է։ 10 տարուց ավելի մեղվապահությամբ զբաղվող կինը լսել է մագնիսական դաշտի ազդեցության մասին, անհանգստացած է, սակայն չի ցանկանում հավատալ։ Իսկ մասնագետները նրան փարատել չեն կարող։ Հաստատում են՝ մեղուների վրա մեծ ազդեցություն ունի նաև մագնիսական դաշտը։ Հազարավոր մարդկանց միջև կապ հաստատող բջջային օպերատորներն այսօր վտանգում են մեղուների կյանքը։ «Անցյալ տարի Հայաստանում շուրջ 2000 տոննա մեղր են ստացել»,- ասում է Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը, սակայն Եվրոպա անգամ երկու կիլոգրամ չեն արտահանել։ Մանրամասները՝ տեսանյութում։