Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այստեղ երեխաները տառապում են վարակիչ հիվանդություններով (տեսանյութ)

Հասարակություն
160484

«Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին: Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթևան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզև նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթևան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, և անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: