Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան է ծախսել Սերժ Սարգսյանը 2013-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
82ef892d9c5f8173929d3ad205b10ecd

Սերժ Սարգսյանի աշխատակազմը 2013թ. ծախսել է շուրջ 37 մլն դրամ, իսկ պետական բյուջեով նախատեսված գումարներից 16 մլն 337 հազար դրամը վերադարձվել է: Այսօր նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա ներկայացրեց մի շարք արժանահիշատակ իրադարձություններ եւ միջոցառումներ: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն անցած տարի կատարել է 16 պետական, պաշտոնական, աշխատանքային այց, ընդունել է Անգլիայի արքայազն Չարլզին, երկու պետության ղեկավարի, մի շարք պետությունների ԱԳ նախարարների, կատարել այցելություններ մարզեր, հանդես եկել ելույթներով: Սերժ Սարգսյանը ստացել է նաեւ 12 հազար դիմում-նամակ, ընդունել 6700 քաղաքացու առաջարկ: Նրան 2013թ. այցելել է 789 աշակերտ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը 2013թ. հասցրել է տալ 90 ասուլիս եւ 200-ից ավելի հարցազրույց: Վիգեն Սարգսյանը ռեկորդային ցուցանիշ համարեց անցած տարի ՀՀ քաղաքացիություն ստացած հայերի թիվը՝ 21 հազար մարդ: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին հետաքրքրում էր՝ բոլոր 21 հազարը երկքաղաքացինե՞ր են, թե՞ կան նաեւ անձինք, որ հրաժարվել են իրենց նախկին քաղաքացիությունից եւ արդյոք նրանց մեջ գերակշռո՞ւմ են սիրիահայերը: Պարոն Սարգսյանն ընդգծեց, որ, այո, Սիրիայից շատ են եղել դիմումներ, իսկ ինչ վերաբերում է՝ դիմում ներկայացրած քաղաքացիները երկքաղաքացիներ են, թե ոչ, ապա. «Եթե քաղաքացին դիմել է քաղաքացիություն ստանալու, ապա մեր ընկալման մեջ նա ՀՀ քաղաքացի է: Ի դեպ, շատ երկրներ կան, որտեղ արգելված է կամ չի ողջունվում երկքաղաքացիությունը»: