Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Թադեւոսյանը նոր ռեկորդ է սահմանել

Սպորտ
sport-atletika

Հայաստանի աթլետ Անահիտ Թադեւոսյանը նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի աթլետիկայի առաջնության ժամանակ երեւանցի մարզուհին մուրճի նետում ձեւում ցույց է տվել 50,05 մ արդյունք, ինչը հանրապետական ռեկորդ է: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 120 մարզիկ եւ մարզուհի, որոնք խաղարկել են 129 մեդալ: Կանանց առաջնության հաղթող են դարձել Դիանա Խուբեսերյանը (Երեւան, 100մ, 200մ վազք), Լիլիթ Հարությունյանը (Վանաձոր, 400մ, 1500մ վազք), Աննա Քարհանյանը (Վանաձոր, 800մ վազք), Էլլադա Ալավերդյանը (Վանաձոր, 3000մ վազք), Աննա Բակունցը (Կապան, 400մ արգելավազք), Սաթենիկ Հովհաննիսյանը (Երեւան, հեռացատկ, եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (Գյումրի, սկավառակի նետում, գնդի հրում), Անահիտ Թադեւոսյանը: 4X400մ փոխանցավազքում լավագույն արդյունք ցույց է տվել Վանաձորի թիմը: Տղամարդկանց մրցումներում ոսկե մեդալ են նվաճել Արթուր Մուրադյանը (Երեւան, 100մ վազք), Սամվել Գրիգորյանը (Երեւան, 200մ վազք, 400մ արգելավազք), Տիգրան Մկրտչյանը (Գյումրի, 400մ վազք), Աշոտ Հայրապետյանը (ԼՂՀ, 800մ, 1500մ վազք), Երվանդ Մկրտչյանը (Գյումրի, 3000մ վազք), Արտակ Համբարձումյանը (Երեւան, հեռացատկ), Լեւոն Աղասյանը (Կապան, ԲԿՄԱ, եռացատկ), Ալբերտ Մարտիրոսյանը (Գյումրի, գնդի հրում, նիզակի նետում), Սուրեն Խաչատրյան (Երեւան, սկավառակի նետում): 4X100մ փոխանցավազքում հաղթող է ճանաչվել Արտաշատի քառյակը, իսկ 4X400մ փոխանցավազքում՝ Գյումրու հավաքականը: