Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» առաջին ձեռքբերումն ունեցավ

Սպորտ
sport-pyunik

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր երեւանի «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա դարպասապահը վերջին երկու մրցաշրջաններում հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակ»-ում: Ավարտված մրցաշրջանում նա անցկացրել էր 13 խաղ, որոնցում բաց էր թողել 14 գոլ: «Փյունիկը» միաժամանակ հրաժարվել է չորս ֆուտբոլիստների ծառայություններից: Նրանք են՝ դարպասապահ Ալբերտ Օհանյանը, կիսապաշտպաններ Սեւակ Փարսադանյանը, Աշոտ Սարդարյանը եւ հարձակվող Դավիթ Զաքարյանը: