Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գումարտակի հրամանատարը զոհվել է հակառակորդի գնդակից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8ac417e137f9b9e438d28262002b9231

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է գումարտակի հրամանատարը: «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհրապարակեց՝ խոստանալով քիչ ավելի ուշ մեկնաբանել: Այսօր առավոտյան նույն մարտական հենակետում հրազենային վնասվածք էր  ստացել ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանը: