Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու հրաժարական տվեց Գորիսի քաղաքապետի թեկնածուն

Քաղաքականություն
Goris

Ինչո՞ւ Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը հրաժարվեց հետագա պայքարից։ Տիգրան Կարապետյանի նախընտրական շտաբի պետ, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը պարազաբանում է տարածել՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին։ Ըստ նրա՝ Տիգրանը անկախ թեկնածու էր և ոչ ոք չէր կարողանա ազդել նրա կամքի վրա, ի տարբերություն նրա մրցակցի՝ Վաչագան Ադունցի «Տիգրան Կարապետյանի թիմը ցանկանում էր քաղաքապետի ընտրության գործընթացներում կատարել համակարգային փոփոխություններ առանց որևէ մեկի «դաբրոյի» և հովանավորչության արդար, պարզ թափանցիկ ընտրության միջոցով, որին պատրաստ էր Գորիսի ընտրազանգվածի 80 տոկոսից ավելին և հատկապես երիտասարդությունը: Այս երևույթը, որը սարսափեցրել էր Գորիսյան կլանին, կբերեն ընտրական գործընթացների բարելավմանը ոչ միայն Գորիսում: Տիգրան Կարապետյանի հրաժարականը հանուն ընկերության էր, հանուն երիտասարդության ապահովության: Տիգրան Կարապետյան – Վաչագան Ադունց մրցակցությունը քաղաքապետի ընտրության հարցում, դա ՙնորի - առաջընթացի՚ և ՙհնի - բդեշխության՚ պահպանման մրցակցություն էր, որին, ավաղ, թիկունքից հարվածելով` տեղափոխեցին ՙաբսուրդի թատրոն՚ շվարած թողնելով Գորիսի ողջ բնակչությանը: Փաստորեն, Վաչոյին սեփական քաղաքապետ դարձնելով, Գորիսյան բդեխշները կխորացնեն անդունդը իրենց և քաղաքի բնակիչների միջև: Համոզված եմ, որ Գորիսի ընտրողները իրենց վերաբերմունքը ցույց կտան ընտրախցիկներում»,- նշել է Յուրի Սաֆարյանը ։ Նա նաեւ շարունակում է պնդել, որ Վաչագան Ադունցի ներկայացրած ՀՀԿ Գորիսի կառույցի կողմից տրված երաշխավորագիրը կեղծ է եղել. «Խնդրեմ թող ներկայացնեն մասնակիցների անուն- ազգանունները, նիստի օրը և ժամը: Հետագայում այն ՙդզել-փչել՚ են կառույցի ղեկավարի և նրա համախոհների կողմից, իրենց ոճին և էությանը համապատասխան» Պատասխանելով Վաչագան Ադունցի թիմի՝ իր հասցեին արված այն քննադատությանը, որ Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի փոփոխությունը ազդել է իր ներկայացրած կարծիքի վրա /կեղծ փաստաթղթի վերաբերյալ/, Յուրի Սաֆարյանը նշել է. «Նրանք երևի իրենց թիմի հավաքական ՙնապաստակի սրտով՚ են պատկերացնում ինձ, մոռանալով որ իմ արժեհամակարգը ձևավորվել է Երևանի, Մոսկվայի պետական պամալսարաններում /թեկնածուական, դոկտորական թեզերի պաշտպանություն…./ և մի շարք եվրապական երկրների առաջադեմ կրթական հաստատություններում, որտեղ հարգում են ազատ և ճշմարիտ խոսքը»: