Հյուպատոսը պետք է բացատրի՝ ինչու վիզա չի տրամադրվել
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Եվրոպա- հետսովետական երկրներ հարաբերությունների և եվրոպական մուտքի վիզայի ազատականացման նոր շրջափուլի վերաբերյալ քննարկում: Վիզաների հեշտացման պայմանագիրը, որ ստորագրել է Հայաստանը Եվրամիության հետ, հեշտացնում է վիզա ստանալը: «Պետք է մարդկանց իրազեկումը բարձրացնել, որպեսզի այս պայմանագիրը գործի»,- ասում է «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն: Վիզաների ազատականացման պրոցեսը պիտի գործողությունների վերածել, ինչը պատուհան է, և համագործակցության ավելի լայն տարածք կարող է ստեղծվել. Սա՝ ըստ լեհ քաղաքագետ Յակուբ Բենեդուչակի: Ըստ Վիզայի ազատականացման պայմանագրի՝ հյուպատոսը պետք է տա գրավոր բացատրություն վիզայի տրամադրման մերժման համար, ինչպես նաև՝ բողոքարկման հնարավորություն՝ տեղեկացնում է Իրինա Սուշկոն։ Հայաստանում, ըստ վիճակագրության, շատ են վիզայի տրամադրման մերժումները։ Իրինա Սուշկոն ասում է՝ այդ իմաստով հյուպատոսարանի գրավոր պարզաբանումը ունի բազմաթիվ դրական կողմեր. «Առաջին հերթին քաղաքացուն հնարավորություն է տրվում վերլուծել իրավիճակը, հասկանալ՝ չկա՞ արդյոք խտրականության գործոն եւ հետեւո՞ւմ է արդյոք հյուպատոսարանը բոլոր կանոններին»։ Իրինա Սուշկոյի կարծիքով՝ պարզաբանումը նաեւ հնարավորություն կտա քաղաքացուն ավելի լավ պատրաստվել մյուս անգամ վիզա ստանալու գործընթացին եւ ստանալ այն։