Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կորոշվի չեմպիոնների լիգայի նոր հաղթողը

Սպորտ
sport-cempion-lig4545a-24.05.

Այսօր Լիսաբոնի «Էշտադիու դու Լուշ» մարզադաշտում տեղի կունենա 2013-14 թթ չեմպիոների լիգայի եզրափակիչը:   Միմյանց հետ կհանդիպեն Մադրիդի երկու ակումբները` «Ռեալը» եւ «Աթլետիկոն»: Սա առաջին դեպքն է, որ եվրոգավաթների եզրափակիչում հանդիպում են նույն քաղաքի թիմերը:   «Աթլետիկոն» չեմպիոնների լիգայի այս մրցաշարի միակ մասնակիցն է, որը դեռեւս պարտություն չի կրել: Այն միաժամանակ լավագույն պաշտպանություն ունեցող թիմն է մրցաշարում: «Կարմրասպիտակները» կայացած 12 խաղերում բաց են թողել ընդամենը 6 գոլ:   «Ռեալը» մրցաշարում կրել է մեկ պարտություն` Դորտմունդում զիջելով «Բորուսիային» (0:2), որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մադրիդի արքայական ակումբը միաժամանակ հանդիսանում է մրցաշարի ամենաարդյունավետ թիմը. նախորդ 12 հանդիպումներում «կաթնագույնները» արդեն 37 անգամ գրավել են մրցակիցների դարպասը:   Այս մրցաշրջանում թիմերն արդեն 4 անգամ հանդիպել են իրար հետ: Իսպանիայի առաջնությունում առավելութունը պատկանում է «Աթլետիկոյին»` մեկ հաղթանակ (1:0), մեկ` ոչ-ոքի (2:2), իսկ ահա գավաթի խաղարկության երկու խաղերում հաջողությունը ուղեկցել է «Ռեալին» (2:0, 3:0):   Բուքմեյքերների կարծիքով այսօրվա եզրափակիչում ֆավորիտը «Ռեալն» է, որի հաղթանակը հավասար է 2,10 գործակից, իսկ «Աթլետիկոյինը»` 3,70: