Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում հանդիպեցին ԱԳ նախարարները

Քաղաքականություն
agn

Մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի: