Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն՝ զորակոչի խնդիրներով

Քաղաքականություն
916b2468ceaa77122b197cbaabc5f663

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը: Համապատասխան ելույթներով եւ զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը, շահագրգիռ այլ ստորաբաժանումների եւ կառույցների ղեկավարներ: Բակո Սահակյանը կարեւոր է համարել զորակոչի պատշաճ մակարդակով իրականացումը եւ այս գործընթացում պաշտպանության նախարարության, կառավարության տարբեր ստորաբաժանումների եւ շրջվարչակազմերի համագործակցությունը` համապատասխան հանձնարարականներ տալով այս ուղղությամբ: Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար <> եւ <> մեդալներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ​ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ