«Ծառայողական մեքենաները սուրբ են, դրանց կպնել չի կարելի» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում այս Կառավարությունն այլ կերպ, ինչ չեն արել մյուս կառավարությունները։ «Կներեք, ձեր, ինչպես նաեւ նախորդ Ֆինանսների նախարարների խոսքից այն եմ հասկանում, որ Կառավարության անդամ լինելը լատարեի նման բան է՝ տրանսֆերտները կաճե՞ն, թե կնվազեն, արտաքին շոկեր կլինե՞ն, թե ոչ, սփյուռքահայ մեծահարուստները փող կտա՞ն, թե չեն տա։ Դե, եթե չեն տա, ապա կկտրենք-կկտրենք, բացի ծառայողական մեքենաների կրճատումներից, դա սուրբ է, դրան կպնել չի կարելի»։ Պատգամավորը նաեւ խոսեց Հյուս-Հարավ մայրուղու Աշտարակի ճանապարհահատվածի մասին, որը թեեւ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է, սակայն շարունակվում է կառուցվել, իսկ որոշ շրջանցումներում ավելանում են ծաղկեպսակների քանակը։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց՝ ասելով, որ անում են այն, ինչ դրվել է Կառավարության ծրագրերում։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածին, ապա նախարարը նշեց՝ ցավում է, որ այդ ճանապարհահատվածի վրա նման պատահարներ են տեղի ունեցել. «Հյուս-Հարավ ճանապարհահատվածն ունի մի փոքր այլ տնտեսագիտական գաղափար. իրականում մենք ունենք ենթակառուցվածքների լուրջ խնդիր՝ մենք պետք է կարողանանք դառնալ տարանցիկ զոնա, որը պետք է բերի տնտեսական զարգացումների»։