Open news feed Close news feed
A A
Video Official

ԲԸՏՄ-ն Նոր Նորքում արձանագրել է խախտումներ (video)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։

Արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։
Մեծահասակները բացօթյա տաղավարներում ժամանցային և սեղանի խաղերի մրցաշարերի ընթացքում առաջացնում են մարդկային կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։

Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրակացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։