Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԲԸՏՄ-ն Նոր Նորքում արձանագրել է խախտումներ (տեսանյութ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։

Մեծահասակները բացօթյա տաղավարներում ժամանցային և սեղանի խաղերի մրցաշարերի ընթացքում առաջացնում են մարդկային կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրակացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։