Open news feed Close news feed
A A
Video Politics Official

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ (video)

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ:
ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: