Open news feed Close news feed
A A
Video Social

Կենդանաբանական այգում հայտարարված է կարանտին (video)

Երեւանի կենդանաբանական այգու այս տարվա առաջին կորուստը 20 ամյա երկսապատ էգ ուղտն է։ Պաշտոնական հայտարարության համաձայն կենդանու անկման պատճառը տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներն են։ Կենդանին անկել է հունվարի 30-ին, իսկ այսօրվանից Կենդանաբանական այգում հայտարարված է կարանտին։ Տնօրենին հանդիպել չի հաջողվում։ Կենդանաբանական այգու գործավարը Վալյա Մարգարյանը փոխանցում է, թե ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Այգում մեկ այլ ուղտ էլ կա։
Կարանտինի պատճառով մեզ չթույլատրվեց այգի մտնել եւ նկարահանումներ անել։ Բայց այս աղվեսը հայտնվեց մեր տեսախցիկի օբյեկտիվում, երբ մենք սպասում էինք տնօրենին։