Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կենդանաբանական այգում հայտարարված է կարանտին (տեսանյութ)

Երեւանի կենդանաբանական այգու այս տարվա առաջին կորուստը 20 ամյա երկսապատ էգ ուղտն է։

Պաշտոնական հայտարարության համաձայն կենդանու անկման պատճառը տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներն են։

Կենդանին անկել է հունվարի 30-ին, իսկ այսօրվանից Կենդանաբանական այգում հայտարարված է կարանտին։ Տնօրենին հանդիպել չի հաջողվում։

Կենդանաբանական այգու գործավարը Վալյա Մարգարյանը փոխանցում է, թե ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Այգում մեկ այլ ուղտ էլ կա։ Կարանտինի պատճառով մեզ չթույլատրվեց այգի մտնել եւ նկարահանումներ անել։

Բայց այս աղվեսը հայտնվեց մեր տեսախցիկի օբյեկտիվում, երբ մենք սպասում էինք տնօրենին։