Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ կգա մի պահ, երբ ինչ-որ մեկին պետք է քավության նոխազ դարձնի (video)

«Ինձ մոտ դեժավյու է, այս ամենը մենք անցել ենք 90-ականների սկզբին և 1997թ․վերջին ու 1998թ․սկզբին։ Գնում է դեստաբիլիզացիա։ Կապ չունի՝ ով էր այդ մարդը, և ինչ սպանություն կամ ինքնասպանություն է եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի վրա կատարված զինված հարձակմանը։

Կ․Քոչարյանի խոսքերով ապակայունացումը տեղի է ունենում ամեն տեղ։ «Իրավիճակը նույնն է։ Այդ հարցով պետք է զբաղվեն այն մարմինները, ովքեր պետք է զբաղվեին։ Եթե կա ուրեմն, չեն զբաղվում»,- հավելում է նա։

Կ․Քոչարյանն անդրադարձավ նաև իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ Նա ճիշտ համարեց, որ փոխեն խորհրդարանական կառավարման համակարգը և նորից անցնեն կիսանախագահական համակարգը։ Քաղտեխնոլոգը ասում է, Հայաստանում կուսակցական համակարգն այնքան կայացած չէ, որ խորհրդարանական կառավարումը արդյունավետ լինի։ Բացի այդ, նրա ներկայացմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին ղեկավարների նման հասկանում է, որ իշխանության անհաջողությունների համար ինչ-որ մեկին պետք է քավության նոխազ դարձնել։ Կիսանախագահական համակարգում նախկին նախագահների համար քավության նոխազ էին վարչապետերը։ Այդպիսով Կ․Քոչարյանը չի բացառում, որ Ն․Փաշինյանն ի վերջո որոշի վերադարձնել նախկին կառավարման համակարգը։