Open news feed Close news feed
A A
Video

Իրավունքի հետքերով #18 Խտրականության մեղադրանքը դատարանում հիմնավորելը դժվար է (video)

Գործատուները խտրականության այս կամ այն հիմքով աշխատանքից հեռացնելը, ցածր վարձատրությունը, կամ աշխատանքի չընդունելը հիմնավորում են այլ պատճառաբանություններով։ Հետևաբար՝ խտրականացված աշխատակիցն իր խախտված իրավունքները չի կարողանում վերականգնել։
Հայաստանում հայցվորն ինքը պետք է դատարանում ապացուցի, որ խտրականության է ենթարկվել, ինչը շատ դեպքերում հնարավոր չի լինում։ Այնինչ, շատ երկրներում պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ իր կայացրած որոշման հիմքը խտրականությունը չէ։
Միայն օրենսդրական կարգավորումներ ունենալը բավարար չէ այս խնդրից ձերբազատվելու համար։ Պետք է կրթական և իրազեկման շարունակական ծրագրերի միջոցով հետևողականորեն փոխել հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը։ Շատ դեպքերում գործատուն չի էլ կասկածում, որ իր կայացրած որոշումը խտրականության դրսևորում է և օրենքի խախտում։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում մեծ է արհմիությունների դերը, որոնք կօգնեն աշխատակիցների բողոքն ավելի հասցեական դարձնել։
Հայաստանյան աշխատաշուկայում դրսևորվող խտրականության ամենատարածված հիմքերը երեքն են՝ տարիքը, սեռը և հաշմանդամություն ունենալը։