Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

Գումարներ բերելու համար կուսակցությունները երբեմն ստիպված են լինում գնալ օլիգարխների մոտ.քննարկում (video)

Ազգային ժողովը նախաձելնել է Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու գործընթաց։ Փոփոխությունները մշակող աշխատանքային խումբը բաղկացած է միայն խորհրդարանական երեք՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներից։ Խմբակցության աշխատանքները համակարգում է «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Վերջինս «Ա1+»-ի հետ քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ այս փուլում մտադիր են այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք առավել թափանցիկ կդարձնեն կուսակցությունների և ընտրական քարոզարշավների ֆինանսավորումը։ Հ․Դանիելյանի ներկայացմամբ մինչև տարեվերջ ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի այդ փոփոխությունները։

Աշխատանքային խմբի անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ գումարներ բերելու համար կուսակցությունները երբեմն ստիպված են լինում գնալ օլիգարխների մոտ։ Նրա ներկայացմամբ, պետք է բարձրացնել կուսակցություններին՝ անհատների կողմից ֆինանսավորման հնարավորությունը և նվազեցնել գործարարների կողմից ֆինանսավորելու հնարավորությունները։

Համազասպ Դանիելյանը նաև հավելեց, որ ԸՕ հիմնական փոփոխությունները, որոնք վերաբերում են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն կամ ռեյտինգային ընտրակարգը չեղյալ համարելուն, ընտրություններին կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմը ցածրացնելուն և այլ խնդիրներին՝ կնախաձեռնվեն հաջորդ տարի։

Ընդ որում, այդ շարքում կան այնպիսի փոփոխություններ, որոնք ենթադրում են սահմանադրական կարգավորումներ։ Այդպիսով՝ մինչև ԸՕ հիմնական փոփոխությունները պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն։


Մանրամասները տեսանյութում