Open news feed Close news feed
A A
Video Social

Ցմահ դատապարտյալը պահանջում է վերացնել տույժը (video)

Ցմահ դատապարտյալ Հունան Հունանյանը դիմել էր «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի թույլատրվի հանդիպել «Ա1+»-ի լրագրողին։

Օգոստոսի 18-ին լրանում է 20 տարին, ինչ նա բանտում է եւ արդեն կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Բայց օրերս միջադեպ է եղել, որը դարձել նրան տույժ նշանակելու առիթ։ Նրա կինը մահացել է տեսակցության ժամանակ։ Ըստ ցմահ դատապարտյալի՝ դատախազն իրեն այնպիսի հարց է ուղղել, որից ինքը հունից դուրս է եկել եւ սկսել է բղավել։
Հունան Հունանյանը պահանջում է վերացնել այդ տույժը, անգամ նամակ է գրել երկրի ղեկավարությանը։
Նա, ի դեպ, չի դիմել երկրի նախագահին ներման խնդրագրով, քանի որ չի ընդունում իրեն առաջադրված սպանության եւ բռնաբարության մեղադրանքները։

Մանրամասները տեսանյութում