Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

«Քոչարյանը հիմա ազատության մեջ չի, Ռուսաստանը ինչ-որ բան արե՞ց». Ստեփան Գրիգորյան (video)

Նոր իշխանությունների արտաքին քաղականությունը դեռ ձեւավորման փուլում է,սակայն ուրվագծվում է՝ ուզում են վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Ասում է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Ինքը նոր իշխանություններին չի համարի ռուսամետ, չնայած նման մեղադրանքներ հնչում են։ Ռուսաստանի հետ վարվող քաղականությունը նա մասամբ համարում է ռեալիստական մոտեցում. չէ՞ որ Ռուսաստանը ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է։

Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունները ցույց են տալիս , որ ուզում են պաշտպանել ինքնիշխանությունը, բայց. «Պետք է ուժեղացնել այդ գիծը»
«Աշխարհը գիտի որ ՀՀ-ում հեղափոխություն է եղել, բայց բավական քիչ պատկերացում ունի՝ ինչ է կատարվում հեղափոխությունից հետո»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։
Բացի այդ, ըստ նրա, ԱԺ-ն պետք է ընդունի հստակ փաստաթուղթ, որով գնահատական տրվի նախորդ տարիներին տեղի ունեցածին, նաեւ «ֆիքսվեն գլխավոր գողերն ու թալանչիները»։

Նման առաջարկ հնչել էր «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կողմից, որին նա միանում է։
Հաշվի առնելով ԱԺ-ի պատգամավորների անփորձությունը՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հաճախ հայտարարում են՝ եթե իրենց դիմեն, պատրաստ են խորհրդատվություն տալու։

Ստեփան Գրիգորյանը խորհուրդ կտար «Իմ քայլին» հրաժարվել դրանից. «Ինչ պետք է խորհուրդ տան՝ ինչպե՞ս հանձել սուվերենությունը»,- ասում է նա՝ շարունակելով՝ ինչ հնարավոր էր կամ անհնար էր՝ հանձնել են։
Ընդհանրապես, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, ՀՀԿ-ն գուցե դրսում մի ընկեր ձեռք բերած լինի, այն էլ այսօր միջազգային հարթակում օգտագործում է ընդդեմ Հայաստանի։

Իսկ ինչպես են ազդում Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները՝ մեր երկրի միջազգային վարկանիշի վրա եւ կարող են նրա կապերն, օրինակ, ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Չեմ կարծում։ Ակհայտ է, որ Ռուսաստանը ցույց էր տալիս, որ իրենց համար կարեւոր է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի, հիմա Քոչարյանն ազատության մեջ չի, Ռուսաստանը ինչ-որ բան արեց»,- ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանը։