Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանում հոմեոպաթիկ բուժման դիմում է տարեկան 1000 հոգի (video)

Հոմեոպաթիան ստեղծել է հանրահռչակ գերմանացի բժիշկ, դեղագործ Սամուել Հանեմանը, և այն աշխարհում գոյություն ունի արդեն մոտ 250 տարի, իսկ Հայաստանում այն ներդրվել է 1993թ-ից, երբ Հայաստան է եկել և հայ բժիշկներին սկսել է հոմեթոպաթիա դասավանդել գերմանացի հայտնի հոմեոպաթ Սաբինե Ցիմերմանը։ Այսօր Երևանում կազմակերպվել էր հոմեթոպաթների 5-րդ համաժողովը, որին մասնակցելու էին եկել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի , Ուկրաինայի և շատ այլ երկրների բժիշկ- հոմեոպաթներ։ «Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Մարիամ Ղարաբաղցյանն իր ելույթում նշեց, որ համաժողովի նպատակն է Հայաստանում հոմեոպաթիայի մակարդակը հասցնել համաշխարհային ճանաչման։