Open news feed Close news feed
A A
Video

Հրանտ Բագրատյանը ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունքը չի տեսնում (video)

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքն իր առջեւ չի տեսնում մի մարդ (նկատի ունի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին-խմբ.), որ հետեւում է հակամրցակցության իրավիճակին ու գիտի, թե այս տարիների ընթացքում ինչպես է փոփոխվել իրավիճակը. «Մենք առա՞ջ ենք գնում, թե հետ, որեւէ ինդեքս ունե՞ք: Դուք սկսել եք նմանվել ինչ-որ «օբեխեսես»-ի: Ինչպե՞ս կարող ենք ֆիքսել հակամրցակցային շարժերը»: Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ այս մի քանի տարիների ընթացքում բոլոր խնդիրները, որոնք հանձնաժողովի տեսադաշտում եղել են, լուծվել են. «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ որեւէ տնտեսվարող, եթե դիմել է մեզ, մենք հետեւողական ենք եղել այդ խնդրի լուծման հարցում: Իսկ վիճակագրական ցուցանիշներով` նախորդ տարիների համեմատ ավելացել են մեր կողմից նշանակված տուգանքները: Հիմա մենք ամեն տարի կայացնում ենք 500-600 որոշում, մինչդեռ նախորդ տարիներին ընդամենը 100 որոշում էինք կայացնում»: