Open news feed Close news feed
A A
Video

Բերման ենթարկեցին Գևորգ Սաֆարյանին (video)

Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին։ Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից, տուգանային հրապարակ են տարվում նաեւ Հիմնադիր խորհրդարանի՝ հունվարի 31-ին Բերձորում ջարդուփշուր արված ավտոմեքենաները, որոնք պետք է ցուցադրվեին այսօր, ժամը 13.00-ին։ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտնել էր, որ գիշերվանից ոստիկանությունը փորձում է խոչընդոտել միջոցառման անցկացումը։