A
A
Տաքսիների վարորդները հինգշաբթի դուրս կգան բողոքի (video)
Support A1+!Անհատ տաքսիների վարորդները հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն։ Պատճառը լիցենզավորման կարգում կառավարության կողմից կատարված փոփոխություններն են, ըստ որի՝ դեղին համարանիշները կրկին փոխարինվում են սպիտակով, եւ նրանք պարտավորվում են ամսական 12 000 դրամ գումար մուծել։ Տաքսիների վարորդները նշում են, որ այդ գումարն այս պայմաններում հնարավոր չէ մուծել, եւ որոշումը պետք է կասեցնել։ Ընդ որում՝ որեւէ սահմանափակում չկա, թե ով կարող է տաքսի վարել։ Վարորդները նշում են, որ իրենք անմարդկային պայմաններում են աշխատում. կայանատեղիներ չկան, ցանկացած ժամանակ նրանց մեքենաները կարող են տուգանային հրապարակ տարվել։ Հիշեցնենք, երեկ էլ տաքսի ծառայություններն էին դժգոհում, թե օրենքի փոփոխությունը ձեռնտու է միայն անհատ տաքսու վարորդներին։