Open news feed Close news feed
A A
Video

«Արհեստավորը մինչև օրվա կեսն է սոված» (video)

Դիլիջանի բնակիչ Գեղեցիկ Ալիխանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ աշխատում է Դիլիջանի խանութ–սրահներից մեկում, որտեղ ցուցադրված է իր որդու եւ ամուսնու ձեռքի աշխատանքները՝ նկարներ, փայտյա իրեր, զարդեր։ Հաճախորդներն այստեղ կարող են պատվերներ տալ եւ տեղում կպատրասվի։ Իր խոսքերով՝տուրիստները շատ են այցելում իր խանութ, բայց ոչ բոլորն են գնում։ «Սա ապրուստի միջոց չի կարելի համարել, քանի որ այս գործը միայն ամռանն է լինում, իսկ ձմռանը տուրիստների բացակայության պատճառով խանութը չի գործում։ Տեղի վարձ ենք տալիս, հարկի գումար ենք տալիս, սա միայն հացի գումարի համար է աշխատում, աշխատանքները շատ քիչ են վաճառվում»,–ասում է Գեղեցիկ Ալիխանյանը։