ԱՅՍՕՐ ԼՐԱՑԱՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 99-ԱՄՅԱԿԸ
2003թ-ին լրանում Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը: Հայտնի է, որ Յունեսկոն 2003 թ-ը՝ հայտարարել է Արամ Խաչատրյանի տարի: Արամ Խաչատրյանն այն հանճարեղ կոմպոզիտորներից է, որի շնորհիվ աշխարհը ճանաչեց հայ ժողովրդին, - այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը,...
ՇԱՏԱԿԵՐ ՏԱՏԸ` ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԽՈՀՐԴԱՆԻՇ
Ռոբերտո Կոսայի «Տատը» պիեսը մայիսի 25-ին երկրորդ անգամ կբեմադրվի Հայաստանում: Առաջին անգամ այն բեմադրվել է 1999թ-ին Արգենտինաբնակ Գալուստ Ջանսեզյանի «Թատրոն» մշակութային կենտրոնի կողմից: Այս անգամ այն բեմադրվելու է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների...
«ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՊԱԿԵՆՏՐՈՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»,-ԱՍՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
2003 թվականի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունը մտահոգված է Հայաստանի մարզերում մշակույթի զարգացումով: Նախարար Ռոլանդ Շառոյանն այսօր կամերային երաժշտության տանը հավաքված մարզպետարանների մշակույթի վարչության...
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայոց լեզվի հրատապ խնդիրներին գնահատական տալու համար մի խումբ մտավորականներ նիստ էին գումարել՝ «Մեր լեզուն, մեր դպրոցը» խորագրով: Ելույթ ունեցողները գտնում են, որ վերջին 10-12 տարիների նորարարությունները հանգեցրին նրան, որ այսօր ճիշտ հայերենով խոսել...
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՄՈՒՆՔՈՂՆԵՐԻ ԵՎ ՉԵՔԻՋՅԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի Կենտրոնի շուրջ 100 սաները ասմունքելով փորձում են առաջացնել իրենց հասակակիցների հետաքրքրությունը հայ ժողովրդի մշակույթի հանդեպ: Այսօր երիատասրդների հետ առաջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցավ...
ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Զատկի տոնին նվիրված ցուցահանդեսի հեղինակները առաջարկում են տունը զարդարել ցուցադրվող կոմպոզիցիաներով եւ կոլաժներով: Իսկ ընդհանրապես զատիկն ունի իր տոնածառը` սովորոկան ճյուղ, որի վրա կախում են ձվեր, ճուտիկներ, զատիկներ եւ այլն: Սոնա Թաշչյանը նմանատիպ...
ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՈՉՎԵՑ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Այսօր, Թատրոնի միջազգային օրը, Երեւանի փողոցներից մեկը կոչվեց Մհեր Մկրտչյանի անվամբ:Փողոցը գտնվում է կինո Երեւանի հարեւանությամբ եւ իրար է միացնում Տիգրան Մեծի եւ Մովսես Խորենացու փողոցների հատվածները: Իսկ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում...
ԿԱՅԱՑԱՎ «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր, թատրոնի միջազգային օրվա նախօրեին կայացավ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին հանրապետության 13 թատրոն: Անցյալ տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախը», որը բեմադրել է Արմեն Էլբակյանը:...
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ
Այսօր Ծաղկազարդի օրն է: Ծաղկազարդը կատարվում է սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ: Ծաղկազարդի տոնը առաքելական եկեղեցու ձեւակերպմամբ բնորոշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ որպես մեսսիա, այսինքն օծյալ, փրկիչ: Հրյա ժողովուրդը դիմավորեց Հիսուսին...
ԱՇՈՒՂ ՇԵՐԱՄԻ 145-ԱՄՅԱԿԸ
Այսօր Ազգային գրադարանում նշվում էր աշուղ Շերամի ծննդյան 145-ամյակը: Այսօր Ազգային գրադարանում պահպանվում են Շերամի նոտաները, նրան նվիրված գրքերը: Շերամի երգերը կատարել են Հայաստանի բոլոր նվագախմբերը: Շերամը պատմություն չէ, նա ապրում է ...
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Մասնագիտությամբ գրող, գրականագետ Հայաստանում ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին այսօր հանդիպեց Վալյերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Համալսարանը Հայատանում միակ կրթական հաստատությունն է, որ հանդիսանում...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԵՐԿԻՐ
Ամեն տարի այս օրը Ֆրանսիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղում ֆրանկոֆոնիայի անդամ երկրների քաղաքացիներին, որոնց թիվը 500 միլիոն է: Չնայած Հայաստանն այսօր Ֆրանկոֆոնիայի երկրների անդամ չէ, արդեն 7-րդ տարին է ինչ ֆրանսիական մշակույթի եւ...
ԵԶՐԱՓԱԿՎԵԼ Է «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Այսօր ամփոփվեցին լավագույն երգի համահայկական «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության առաջին փուլի արդյունքները: Սահմանված ժամանակակից, աշուղական եւ մանկական երեք նոմինացիաներում այս տարի ներկայացվել է 145 երգի հայտ: Այս երգերից 68-ն անցել են երկրորդ փուլ:...
ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ
Ընդամենը մի քանի ամիս հետո Գյումրիում արվեստասերների առջեւ դռները կբացեն Հովհաննես Շիրազի եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները: Իսկ մինչ այդ իրականացվելու են շենքերի եւ դրանց շրջակայքի բարեկարգման, շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ:Միայն...
ՀԱՅ ՁԵՌԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ
Հայ ձեռարվեստի վարպետների ամենալուրջ խնդիրը միջազգային շուկա դուրս գալն է, կարծում է «Ոսկեձեռիկ վարպետաց լիգայի» նախագահ Լուիզա Հովհաննիսյանը: «Ոսկեձեռիկ վարպետաց լիգան», որն այսօր ընդգրկում է 600 անդամ, նպատակ ունի շուկա ձեռքբերել հայ վարպետների...
ԵՎՐՈՊԱՆ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
Եվրոպան արձակագիր Դավիթ Մուրադյանի աչքերով, - այսպես կարելի է բնորոշել արձակագրի «Գնացքներ եւ կայարաններ» հայերեն եւ «Եվրոպան անիվների վրա» ռուսերեն ժողովածուները, որոնք ծնվել են 2տարի առաջ «Գրական ճեպընթացով» ուղեւորության արդյունքում: Եվրոպացի...
ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հայաստանի համար ամենաճակատագրական տարիների մասին, ազգային վերածննդի մասին պատմող որեւէ լուրջ ստեղծագործություն. ֆիլմ, բեմադրություն, գրական գործ չի ստեղծվել.50 տարի հետո մեր սերունդներն ինչպե՞ս են ճանաչելու այսօրվա իրականությունը. մտահոգվում է...
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ
Այսօր Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատը կազմակերպել էր «Մշակույթը, որպես երկրի տնտեսական մրցունակության գործոն» կոնֆերանսը, որի ընթացքում կոչ էր արվում մշակութային ժառանգությունը դարձնել եկամտի աղբյուր: Մշակույթը բիզնեսի ոլորտ է, որտեղ անհրաժեշտ...
ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ
Այսօր ՀՀ Պաշտպանության Նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նշվում էր կանանց տոնը։ Ինստիտուտի ուսանողները «Պարադոքս» երիտասարդական մշակութային հասարակական բարեգործական միության հետ համատեղ կազմակերպել էին միջոցառում։Ի...
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՏԱՆԸ
Նկարիչների տանը տեղի ունեցավ գարնան տոնին նվիրված ցուցահանդես։ 80 նկարչուհիներ ներկայացրեցին մոտ 120 աշխատանքներ։ Ամենամյա այս ցուցահանդեսին միշտ մասնակցել են միայն կանայք։ Այս տարի ավանդույթը խախտվեց, եւ ցուցահանդեսին մասնակցեցին նաեւ տղամարդիկ։Ավանդական...
«ԿԵՍԳԻՇԵՐԻՆ» ՊԻԵՍԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում կայացավ «Կեսգիշերին» պիեսի պրեմիերան: Պիեսը բեմադրելու համար եղել են ֆինանսական խնդիրներ: Սակայն բեմադրությունը իրականացվել է առանց հովանավորների միջամտության: «Ես հովանավորներ չեմ փնտրում , որովհետեւ այսօր...
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՄ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ Է»
2001 թ-ի սկզբին Հայաստանի մշակույթի նախարարի հրամանով աշխատանքից ազատվեց Օպերայի եւ Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանը: Վերջինս, իշխանություններից վիրավորված. հանձնեց իր անձնագիրը եւ լքեց Հայաստանը: Այսօր Օհան Դուրյանը...
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԵԿ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
Դասական ուղղագրությանն ու այդ ճանապարհով մեկ ուղղագրություն ունենալը մասնագիտական հարց չի կարող լինել, հավաստիացնում է Ազգային ինքնորոշում միավորման կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Իմանալով այդ ուղղագրության մի քանի կանոններ լիովին...
ՆԿԱՐՉԻ ՏԱՆԸ ԲԱՑՎԵՑ ԳՈԲԵԼԵՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Այսօր Նկարչի տանը բացվեց գոբելենի ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ հեղինակները նկատեցին, որ կարոտում են խորհրդային տարիները: Այդ ժամանակաշրջանում իրենք անընդհատ պատվերներ էին ստանում պետության կողմից եւ ժամանակին վճարվում: Իսկ այսօր ունեցած...