A
A
Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը քանդել է բերանի կարերը. Փաստինֆո
Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը, ով շուրջ 17 օր է գտնվում էր հացադուլի մեջ և կարել էր բերանը, երեկ՝ ժամը 23:00-ի սահմաններում, դադարեցրել է հացադուլը և քանդել բերանի կարերը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ անմիջապես բժիշկները խիստ հսկողության տակ են վերցրել Խաչատրյանին։ Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր Խաչատրյանի դատապարտել 18 տարվա ազատազրկման, որից հետո ամբաստանյալը հացադուլ էր հայտարարել: Ավելին՝ այստեղ