Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Բախշյան. Մի փունջ ծաղիկը կաշառք չէ

Հասարակություն
Anahit-Bakhshyan

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահեցնում է, որ Վերջին զանգի օրը պարտադիր են կանխարգելիչ միջոցառումները՝ միջադեպերից խուսափելու համար։ Այսօր «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում ասաց տիկին Բախշյանը. «Դպրոցներում վերջին զանգ, ավարտական երեկո նշելն ունի շատ յուրահատուկ նշանակություն, թե ծնողի, թե աշակերտի համար։ Դա այն օրն է, երբ աշակերտն իր անցած տարիների ընթացքում կուտակածն ամփոփոում է։ Ուսուցիչն էլ դրվատանքի, գնահատանքի խոսքեր պետք է լսի, ստանա ծնողներից, երեխաներից։ Այս մթոնոլորտը այնքան ոգեւորող պետք է լինի, որ որեւէ մեկը վատ բան չմտածի»։   Ինչ վերաբերում է վերջին զանգի միջոցառումների համար գումար ծախսելուն, տիկին Բախշյանը դեմ է դրան։   «Ինչ որ ծնողը ծախսում է երեխայի համար, դա իր գործն է։ Այդ օրը տոն է։ Բայց այն ծախսերը, որ դպրոցում համատարած հավաքում են, այդ դրամահավաքը կանխելու համար նախարարությունը չպետք է ընդհանուր բառեր ասի։ Երբ շրջաբերական են ուղարկում դպրոց, պետք է հստակ ասեն, որ չի կարելի գումար հավաքել տնօրենի համար, փոխտնօրենի համար։ Մի փունջ ծաղիկ էլ են արգելել տալ։ Մի փունջ ծաղիկը կաշառք չէ»,-նշեց Անահիտ Բախշյանը։