Նախարար. «Կաշխատեն նրանք, ովքեր ցանկություն ունեն» (տեսանյութ)
Բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ ոլորտում ունենք հիմնախնդիրներ Սեւանի եւ աղբավայրերի հետ կապված, որոնց պետք է լուրջ ուշադրություն դարձնել։ Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ աշխատանք է տեսնում եւ ցանկանում է աշխատել. հասարակական կառուցի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցել է, նախատեսվում է հանդիպում գիտնականների հետ։ «Ունեմ ուղիներ, որոնցով ցանկանում եմ առաջ շարժվել, ուզում եմ, սակայն, որ ուղիները հստակ լինեն, որպեսզի վրիպումներ թույլ չտանք»,- նշեց նախարարը։ Ինչ վերաբերում է նախարարությունում կադրային փոփոխություններին, Արամայիս Գրիգորյանը պարզաբանեց. «Ես հենց առաջին օրն եմ ասել, որ մարդիկ ցանկություն ունեն աշխատելու եւ տրամադրված են, որ այս ոլորտում հաջողություններ ունենանք, այդ մարդկանց հետ աշխատելու ենք, իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարողանա աշխատել, հանձնարարություններ կատարել, բնականաբար իրենց տեղերը պետք է զիջեն»,- եզրափակեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։