A
A
Գյուղի բժիշկը բուժքույրն է (տեսանյութ)
Լոռու մարզի Ջիլիզա գյուղի բուժքույր Անո Ղազարյանը գյուղի և սրտաբանն է, և թերապևտը, և ծնունդ ընդունողն ու անգամ վիրաբույժը։ Բուժքույրը բոլոր դեպքերում առաջին օգնություն է ցուցաբերում, որից հետո հիվանդներին տեղափոխում են Ալավերդու կամ Վանաձորի հիվանդանոց: Գյուղի բնակիչները առողջական խնդիրներ ունենալու դեպքում կարող են ապավինել միայն բուժքրոջ օգնությանը. գյուղում բժիշկ չկա Մանրամասները` «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում