Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի դեպքից տուժածներից 2-ը դեռ վերակենդանացման բաժնում են (տեսանյութ)

Հասարակություն
vernisaj1

Թե ինչից է մահացել ադրբեջանական գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանը` դեռ պարզ չէ։ Պաշտոնապես տեղեկություն, սակայն, կտրվի այդ մասին։ Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Հարազատները եւ մտերիմները կասկածներ ունեն, որ նրան նավթ էին ներարկել; Նախարարի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանը մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ. «Վերջին երեք շաբաթվա ընթացքում նրան երեք անգամ այցելել է բժշկական խումբ, նյարդաբան, թերապեւտ եւ վիրաբույժ։ Ամեն օր նրան բուժքույր է այցելել, եղել էր առաջարկ հիվանդանոց տեղափոխել, որից հարազատները հրաժարվել էին։ Մայիսի 20-ին էլ եղել է զանգ, որ նա մահացել է»։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, երբ պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Իսկ մարտի 4-ին ադրբեջանական կողմը նրան հետ էր ուղարկել։ Հենց սահմանից Մամիկոն Խոջոյանին տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ այնուհետեւ՝ Երեւան։ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում խոշտանգումների էր ենթարկվել։ Նրա մոտ առկա էին բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: Անդրադառնալով շաբաթ օրը Վերնիսաժի տարածքում կրակոցների պատճառով հիվանդանոց տեղափոխված 5 տուժածների առողջական վիճակին՝ նախարարը նշեց, որ երեքն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ, իսկ երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։