Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը դիվերսիա է կազմակերպել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են: Ներկա պահին շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն