Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը շնորհավորել է Շարլ Ազնավուրին ու Հասմիկ Պողոսյանին

Պաշտոնական
4d3b3cf73a881371322efcd8e5bd08b8

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ Սիրելի´ Շառլ Ազնավուր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը: Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Ի դեպ, այսօր նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ծննդյան օրն է, եւ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ու ծաղիկներ նվիրեց նախարարին։ hovik-hasmik