Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

eBay-ը կոչ է անում փոխել գաղտնաբառերը

Հասարակություն
140521232132_ebay_logo_hacked_office_624x351_getty

eBay ինտերնետային առեւտրի ցանցը զգուշացնում է իր օգտատերերին՝ փոխել գաղտնաբառերը։ Պատճառն այն է, որ հաքերները կոտրել են համակարգը, եւ այդ ամեն սկսվել է դեռեւս փետրվարի վերջից։ Հաքերները կարողացել են յուրացնել բավական մեծ՝ ֆինանսական հարցերի հետ կապ չունեցող տեղեկատվություն։ Ամերիկյան այս կազմակերպությունն ունի մոտ 130 միլիոն օգտատեր։ 2013-ին ապրանքաշրջանառությունն այս կայքում հասել է 212 միլիարդ դոլարի։ 2013-ի սեպտեմբերին eBay-ի նախագահ Դեւին Վենիգը հայտարարեց, որ ակտիվ օգտատերերի թիվը միայն ՌԴ-ից հասնում է 1 միլիոնի։ Կազմակերպության նախագահը կոչ է արել մինչեւ օրվա վերջ փոխել eBay-ի գաղտնաբառերը։ eBay-ի պաշտոնական հայտարարությունը՝ այստեղ