Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը 12 ռուսաստանցու դեմ պատժամիջոց է կիրառել

Քաղաքականություն
DE63F8E4-557C-400C-B33F-198D959E1909_w640_r1_s_cx0_cy16_cw0

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է ընդունել 12 ռուսաստանցու դեմ, այդ թվում՝ նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանում հարկային զանգվածային մեքենայություններ հայտնաբերած փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան մեջ: ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցները կապված են Մագնիտսկիի կալանավորման, բանտում չարաշահումների և հետագա մահվան հետ, որոնք տեղի էին ունեցել 2009 թվականին Մոսկվայում գտնվող «Բուտիրսկայա» բանտում: Արտգործնախարարության հայտարարության համաձայն, այն անձանց, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, արգելվում է մուտքի Միացյալ Նահանգներ, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները սառեցվել են: 37-ամյա ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին բանտարկվել էր 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով՝ պետության հարկային միջոցներից մոտ 250 միլիոն դոլար հափշտակած Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների գործողությունները բացահայտելուց հետ: Մագնիտսկին մահացել էր բանտում 2009 թվականին՝ բազմիցս ծեծի ենթարկվելու և բժշկական օգնություն չստանալու հետևանքով: ԱՄՆ-ի Կոնգրեսը 2012 թվականին ընդունել է «Մագնիտսկիի օրենքը», որը կոչված է պատժամիջոցներ ընդունելու այն բոլորի նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ: ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկիի օրենքը» ընդունելուն ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որն արգելում է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումը: Ամերիկայի ձայն