Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը կոչ է անում Եվրոպան չգնահատել Կոնչիտայով (տեսանյութ)

Քաղաքականություն
evropa

Եվրոպական արժեքներ կրող ազգ հայերիս դժվար է անվանել։ Հետխորհրդային Հայաստանում այսօր գերիշխում են արեւելյան բարքերը՝ կարծում են իրենց ապագան Եվրոպայում չտեսնողները։ Մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այլ կարծիքի է։ Նույնիսկ ՄՄ-ին մեր երկրի անդամակցության որոշումից հետո դեսպանը պնդում է ՝ Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ, իսկ ՄՄ-ի հետ հարաբերությունները ռազմավարական են։ Ապրելով Հայաստանում ու շփվելով հայերի հետ՝ դեսպանը մեր երկրում եվրոպական հոգի եւ շունչ է զգում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նույնպես նկատել է՝ հայերն ամենեւին հեռու չեն եվրոպական բարքերից։ Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ցավ է ապրում, որ Հայաստանում եվրոպական արժեքների մասին ոչ բոլորը ստույգ տեղեկություն ունեն։ Նա փաստերով ներկայացրեց, թե ինչ է արել ԵՄ-ն իր երկրի՝ Լիտվայի զարգացման համար։ Դեսպանը մտահոգիչ է համարում, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եվրոպական արժեքների մասին դատողություններ արեցին՝ շահարկելով եվրատեսիլում Ավստրիայի հաղթանակը։ Այսօր Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանները հիշեցնում են՝ չնայած Հայաստանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը, սակայն Եվրոպայի դռները շարունակում են բաց մնալ մեր երկրի առաջ։ Մինչդեռ Հայաստանը ՄՄ-ին անդամակցության որոշում կայացնելուց հետո ԵՄ-ին համագործակցության որեւէ նոր առաջարկ չի ներկայացրել։ Իսկ որտեղ են տեսնում իրենց ապագան մեր համաքաղաքացիները